երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2022-ին շների հարձակման 133 դեպք է գրանցվել, իսկ 2023-ին՝ 134․ ոստիկանապետի տեղակալ

2022-ին շների հարձակման 133 դեպք է գրանցվել, իսկ 2023-ին՝ 134․ ոստիկանապետի տեղակալ

Թափառող կենդանիների վերաբերյալ ՆԳՆ ահազանգերը հիմնականում եղել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ․ ԱԺ-ում «Թափառող կենդանիների խնդիրները Հայաստանում» խորագրով քննարկմանը հայտարարեց ՀՀ ՆԳՆ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։

Ըստ նրա՝ ահազանգերի գերակշիռ մասը վերաբերել են Երևան քաղաքին, մարզերից առավել շատ՝ Շիրակին, Արմավիրին, Լոռիին և Կոտայքին։

Կարեն Հակոբյանն ասաց, որ վարչական տարածքներում և մարզերում կենդանիների ստերջացման հարցը խնդիր է։ Նրա խոսքով՝ մարզերում մասամբ է իրականացվում կամ իրականացվել։ «Ըստ էության, կարելի է արձանագրել, որ հիմնական խնդիրը վերաբերում է սրտեջացման մրցույթներին, մասնակիցներ չլինելուն, մարզերում կենդանիների խնամքի կենտրոնի բացակայությանը»,-ասաց նա։  

ՀՀ փոխոստիկանապետը նաև վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի, ՀՀ տարածքում թափառող կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակվելու դեպքերի քանակական պատկերը հետևյալն է՝ 2022թ․-ին՝ 133 դեպք, 2023թ․-ին՝ 134 դեպք, 2024թ․-ի հունվարին՝ 5 դեպք։

Ներկայացրեց նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի վիճակագրությունը, որոնցով քրեական վարույթներ են նախաձեռնվել, ըստ որի, 2022թ․-ին՝ 19 դեպք, 2023թ․-ին՝ 45 դեպք, 2024թ․-ին՝ 3 դեպք։

Քրեական հետապնդման է ենթարկվել 2022թ․-ին՝ 3 հոգի, 2023թ-ին՝ 2 անձ, 24թ․-ին հանցագործությունները մնացել են բացահայտված, սակայն որևէ անձ քրեական հետապնդման չի ենթարկվել։

  • Կիսվել: