կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2022-ին ՄԻՊ աշխատակազմին կհատկացվի շուրջ 542 միլիոն դրամ

2022-ին ՄԻՊ աշխատակազմին կհատկացվի շուրջ 542 միլիոն դրամ

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի  քննարկումը:

ՄԻՊ աշխատակազմի կողմից նախատեսվում է 2022 թվականին իրականացնել 1 ծրագիր, որում ընդգրկված է 3 միջոցառում:

2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսավորումը կազմում է 542 միլիոն 700 հազար դրամ՝ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված 532 միլիոն 500 հազար դրամի դիմաց: Աճը կազմում է 1.92 տոկոս:

  • Կիսվել: