երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2021 թվականի ընթացքում ԱԱՏՄ մասնագետներն ընդհանուր առմամբ կատարել են 54 147 ստուգայց

2021 թվականի ընթացքում ԱԱՏՄ մասնագետներն ընդհանուր առմամբ կատարել են 54 147 ստուգայց

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թ-ին ամբողջ հանրապետության տարածքում խստացված կարգով իրականացրել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքներ։

ԱԱՏՄ մասնագետներն ընդհանուր առմամբ կատարել են 54 147 ստուգայց, բացահայտել՝ 6103 խախտում, նշանակված տուգանքի չափը կազմել է 30 մլն 850 հազար դրամ։


Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․


✅ Երևանի տարածքային կենտրոն՝ 28 610 ստուգայց, 1574 խախտում, 193 նախազգուշացում, 347 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,
✅ Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 8041 ստուգաց, 3858 խախտում, 116 նախազգուշացում, 54 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,
✅ Հարավային տարածքային կենտրոն՝ 6787 ստուգայց, 213 խախտում, 159 նախազգուշացում, 78 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,
✅ Արևելյան տարածքային կենտրոն՝ 5635 ստուգայց, 142 խախտում, 13 նախազգուշացում, 77 ՎԻՎ արձանագրություն/տուգանք,
✅ Արևմտյան տարածքային կենտրոն՝ 5074 ստուգայց, 316 խախտում, 273 նախազգուշացում, 145 ՎԻՎ արձանագրություն/տուգանք։

Առավել շատ խախտումներն արձանագրվել են մանրամեծածախ առևտրի օբյեկտներում՝ 2240 հատ, և հանրային տրանսպորտում՝ 1333 հատ։

Ամանորից հետո տեսչական մարմինը վերսկսել է խստացված ստուգայցերը։

Հիշեցում
Կորոնավարակի տարածման կանարգելմանն ուղղված կանոնների խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ նախազգուշացում կամ տուգանք՝ 100-300 հազար դրամի, իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

  • Կիսվել: