ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2021-ին Շիրակի մարզում իրականացվել են 4 մլրդ 463 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր

2021-ին Շիրակի մարզում իրականացվել են 4 մլրդ 463 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր

2021 թվականին Շիրակի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 463 մլն դրամ, որից պետության մասնաբաժինը՝ 2մլրդ 278 մլն դրամ (51%), իսկ համայնքների մասնաբաժինը՝ 2 մլրդ 185 մլն (49%)։

Իրականացվել են փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, սալարկում և խճապատում, մանկապարտեզների և հասարակական շենքերի վերանորոգում ու կառուցում, խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցում, ոռոգման համակարգերի նորոգում, փողոցային լուսավորության համակարգերի անցկացում, ֆոտովոլտային կայանների տեղադրում, բնակավայրերի գազաֆիկացում, կտուրների նորոգում, մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

  • Կիսվել: