չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
2021-ին ՔՏՀԱՏՄ-ն ստացել է 704 դիմում-բողոք

2021-ին ՔՏՀԱՏՄ-ն ստացել է 704 դիմում-բողոք

2021 թվականի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին հանրության կողմից հասցեագրվել է ընդհանուր առմամբ 704 դիմում-բողոք։

Ստացված բողոքների 502-ը վերաբերում են քաղաքաշինության, 74-ը՝ տրանսպորտի անվտանգության, 74-ը՝ հրդեհային և տեխնիկական անվտագության, 35-ը՝ էներգետիկայի և էներգասպառման, իսկ 19-ը՝ հողի պահմանման և հողօգտագործման բնագավառներին։

2021 թվականի ընթացքում ստացված 704 բողոքներից 437-ը վերաբերում են Երևանում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին կամ Երևանում տեղակայված օբյեկտներին։

Ստացված դիմում-բողոքների ուսումնասիրությունից պարզվել է, որ ստացված 704 բողոքներից հիմնավոր են եղել 415-ը։

2020 թվականի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին հանրության կողմից հասցեագրվել է ընդհանուր առմամբ 476 բողոք։

Ստացված բողոքներից 314 բողոք վերաբերում է քաղաքաշինության, 77 բողոք՝ տրանսպորտի անվտանգության, 41 բողոք՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության, 25 բողոք՝ էներգետիկայի և էներգասպառման, իսկ 19 բողոք՝ գեոդեզիայի և հողօգտագործման բնագավառներին։

  • Կիսվել: