ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2021-ին կամ 2022-ին ՀՀ-ում մարդահամար կանցկացվի

2021-ին կամ 2022-ին ՀՀ-ում մարդահամար կանցկացվի

ՀՀ կառավարությունը նախատեսում է մարդահամար անցկացնել 2021 կամ 2022 թվականներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մարդահամարի մասով նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ 2019թ.-ից, բայց հնարավոր չեղավ իրականացնել հենց կորոնավիրուսի համավարակի պատճառով: 2021թ., եթե խնդիրները լուծված լինեն, կարծում եմ, որ կհասցնենք անցկացնել նաև մարդահամարը, եթե չհասցնենք, ապա դա տեղի կունենա 2022թ.-ին՛՛:

 

  • Կիսվել: