կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
2021-ին ԱԱՏՄ թեժ գծին ստացվել է 4411 զանգ

2021-ին ԱԱՏՄ թեժ գծին ստացվել է 4411 զանգ

Զանգերի թվի կտրուկ աճը պայմանավորված է եղել, ինչպես Քովիդ 19-ի առկայությամբ, այնպես էլ աշխատանքային իրավունքի ոլորտում Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորություններով։ Տարվա ընթացքում ամենամեծ թվով զանգերը գրանցվել են սեպտեմբեր ամսին՝ 803 զանգ։

Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիների հարցերը մեծ մասամբ վերաբերել են՝

  • Ի՞նչ փոփոխություններ են կատարվել առողջապահության նախարարի 17-Ն հրամանում:
  • Կարող է արդյո՞ք գործատուն առանց պատվաստման կամ ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատի աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել աշխատանքային պարտականությունները,
  • Ինչպե՞ս հաշվարկել ՊՇՌ հետազոտության ժամկետը:
  • Ինչպե՞ս է հաշվարկվում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացած աշխատողների ՊՇՌ հետազոտության դրական արդյունքի 90-օրյա ժամկետը:
  • Ի՞նչ տույժ է նախատեսված պատվաստում և/կամ ՊՇՌ հետազոտություն իրականացնելուց հրաժարվելու դեպքում:
  • Ինչպե՞ս կազմակերպել հեռավար աշխատանքը։

Զանգերի հաջորդ գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային օրենսդրության ոլորտին՝

  • աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում վերջնահաշվարկի չվճարման դեպքերին.
  • աշխատանքային պայմանագրի վաղաժամ լուծման.
  • աշխատավարձի հաշվարկման, վերջնահաշվարկի չվճարման և/կամ ոչ լիարժեք հաշվարկման.
  • հղիության և հետծննդյան արձակուրդի իրավունքի խախտման,
  • երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կերակրողի աշխատանքային պայմանագրի լուծման, երեխայի խնամքի արձակուրդում գտնվողի նպաստի չվճարման դեպքերին.
  • հղիության նպաստի ոչ լիարժեք վճարման մասին.
  • կազմակերպության լուծարման կամ վերակազմակերպմամբ պայմանավորված հղիության արձակուրդում գտնվողի հաստիքի կրճատման, անաշխատունակության նպաստ ստանալու.
  • ամենամյա արձակուրդի իրավունքի խոչընդոտման վերաբերյալ։ 

     

  • Վիճակագրությունն ըստ ոլորտների՝

  • դեղերի շրջանառություն՝ 68.
  • բժշկական օգնության և սպասարկման՝ 71.
  • բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման՝ 1669, որից 1422՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված.
  • աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման՝ 1306,
  • ֆեյսբուքյան հարցում՝ 207.
  • առաջարկ՝ 15.
  • տեղեկատվություն՝ 613.
  •  Տեսչական մարմնի գործառույթից դուրս՝ 462:

  • Կիսվել: