ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2020թ-ի առաջին եռամսյակում նվազել են ծնելիության և մահացության դեպքերը

2020թ-ի առաջին եռամսյակում նվազել են ծնելիության և մահացության դեպքերը

Հայաստանի բնակչության թիվը նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, 2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2020թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956.9 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 890.6 հազ.մարդ և գյուղականը` 1 066.3 հազ. մարդ:

Համեմատության համար նշենք, որ 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 962.1 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը`1 893.4 հազ.մարդ և գյուղականը` 1 068.7 հազ. մարդ:

Վիճակագրության համաձայն, 2020թ. հունվար-մարտին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 104.0%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 108.8-%-ի համեմատ:

2020թ-ի առաջին եռամսյակում ծնվել է 7 578 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 7 952-ի փոխարեն: Մեռելածինների ցուցանիշն 85 է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն:

Ըստ վիճակագրության, այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում մահացել է  7 289 մարդ, որից 4106 -ը՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, 1 372-ը՝ նորագոյացություններից, 755-ը՝ շնչառական օրգանների հիվանդություններից։ Համեմատության համար նշենք, որ 2019 թ-ի հունվար-մարտին մահացել է 7 307 մարդ։

Վիճակագրության համաձայն, 2020թ. հունվար-մարտին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում մայրական մահացության դեպք չի գրանցվել (2019թ. հունվար-մարտին` 13.2):

2020-ին գրանցվել է ամուսնության 3468 դեպք՝ 2019թ-ի 3 782-ի դիմաց։

Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, հանրապետությունում 2020թ. հունվար-մարտին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 257 դեպք` 2019թ. հունվար-մարտինարձանագրված 225 դեպքի համեմատ:

  • Կիսվել: