ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2020 թ. պատերազմից տուժած ընտանիքի պատանիների համար ռոբոտաշինության դասընթացներն անվճար են

2020 թ. պատերազմից տուժած ընտանիքի պատանիների համար ռոբոտաշինության դասընթացներն անվճար են

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Սմարթ Արմենիա» ՀԿ–ի համատեղ նախաձեռնած «Ռոբոտաշինություն պատանիների համար» ծրագրի առաջին խմբի դասընթացները:

Ծրագրի առաջնային նպատակն է նպաստել Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը:

Ծրագիրը կներառի ռոբոտաշինությանը վերաբերող թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ ռոբոտների հավաքում, ծրագրավորում, հայկական արտադրության 3D տպիչների և աշխարհահռչակ Arduino չիպերի օգտագործմամբ տարբեր դետալների տպագրում: Դասընթացների շնորհիվ երեխաները կզարգացնեն իրենց տեխնիկական հմտությունները, ստեղծագործական և խնդիրներ լուծելու կարողությունները:

Հատկանշական է, որ Հիմնադրամի շնորհիվ 2020 թ. պատերազմից տուժած ընտանիքի պատանիների համար ուսուցումն ամբողջությամբ անվճար է:

  • Կիսվել: