կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
2020-ին ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների մոտ 5 տոկոսը Հայաստանից է

2020-ին ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների մոտ 5 տոկոսը Հայաստանից է

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց՝ 2020 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների գրեթե 100 տոկոսը նախկին խորհրդային հանրապետություններից են, ընդ որում՝ նրանց մեծ մասը Ուկրաինայից է:

Նշվում է, որ Ռուսաստանյան քաղաքացիություն ստացածների 10-ը տոկոսը Տաջիկստանից են, 7 տոկոսը՝ Ղազախստանից, 5 տոկոսը՝ Հայաստանից, 3,5-ական տոկոս են կազմել Ուզբեկստանի և Ադրբեջանի բնակիչները:

Ընդհանուր հաշվով՝ անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 656 հազար օտարերկրացի, ինչը մեկ-երրորդով ավելի է 2019-ի ցուցանիշից:

 

  • Կիսվել: