ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
2019 թ-ին դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման համար ծախսվել է 3,5 մլրդ դրամ

2019 թ-ին դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման համար ծախսվել է 3,5 մլրդ դրամ

Հայաստանում դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակներում 2019 թվականին 3,5 միլիարդ դրամ է ծախսվել, ինչը կազմել է դրա իրականացման համար հատկացված ընդհանուր գումարի 65.2%-ը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով, հայտարարված մրցույթներից բացի, շուրջ 24 դպրոցի համար նախագծա- նախահաշվային աշխատանքներն արդեն պատվիրված են:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ դրանց շուրջ 70%-ը պատրաստ կլինի այս տարի, որոշները՝ մինչև սեպտեմբեր, իսկ մյուսները՝ մինչև տարեվերջ: «Սա նշանակում է, որ 2021 թվականին լայն թափով այս ծրագիրը կշարունակվի»,- ասաց նա։

  • Կիսվել: