2019-ին Հայաստանից ռեկորդային ծավալի գումարներ են փոխանցվել արտասահման. hetq.am
2019 թվականին Հայաստանից ռեկորդային ծավալի գումարներ են դուրս եկել տրանսֆերտների տեսքով։ Խոսքը 1 մլրդ 454 մլն դոլարի մասին է։ Դրանք բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են Հայաստանից արտասահման, որոնց ծավալը նախորդ տարվա համեմատ 22.4%-ով ավելացել է։ Հայաստանից արտասահման դրամական փոխանցումներ միշտ էլ կատարվել են, սակայն նախորդ տարին առանձնացավ բարձր ցուցանիշով, գրում է hetq.am-ը:
Էական ծավալի գումար է փոխանցվում նաև արտասահմանից Հայաստան։ 2019 թվականին այդ գումարները ևս աճել են, բայց ավելի քան կրկնակի դանդաղ, քան դուրս եկող գումարների աճն է։
Արտերկրից Հայաստան ուղարկվող գումարներն աճել են 9.7%-ով
Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տրամադրած տվյալները, 2019 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 1 մլրդ 958 մլն դոլարին համարժեք գումար։ 2018 թվականի համեմատ այն աճել է մոտ 174 մլն դոլարով կամ 9.7%-ով։
Վերջին տասը տարիներին արտասահմանից Հայաստան տրանսֆերտների ամենամեծ ծավալը գրանցվել է 2013 թվականին՝ գերազանցելով 2 մլրդ դոլարը։ Սակայն, հետագայում այս տեմպերը չեն պահպանվել։ Ամենախորն անկումը գրանցվել է 2015 թվականին, երբ դրսից եկող գումարները կրճատվել են կես միլիարդ դոլարով։ 2017 թվականից աստիճանաբար աճ է գրանցվում (տե՛ս ինֆոգրաֆիկան)։
2019 թվականին դեպի Հայաստան դրամական փոխանցումների 45%-ի աղբյուրը Ռուսաստանն է, 14%-ինը՝ ԱՄՆ-ն։ Ընդ որում՝ Ռուսաստանից ստացվող գումարների ծավալը 2019 թվականին (1 մլրդ 56 մլն դոլար) նախորդ տարվա համեմատ գրեթե նույն մակարդակում է մնացել. աճել է ընդամենը 6 մլն դոլարով։ Սա նշանակում է, որ տրանսֆերտների աճը պայմանավորված չէ Ռուսաստանի գործոնով, այլ՝ աճը գրանցվել է ի հաշիվ մյուս երկրներից կատարվող փոխանցումների ավելացման։ ԱՄՆ-ի դեպքում աճը կազմել է 57 մլն դոլար։ Մյուս երկրների ցուցանիշներն առանձին Կենտրոնական բանկը դեռևս չի ներկայացրել։
2019 թվականին Հայաստանից ռեկորդային ծավալի գումարներ են դուրս եկել տրանսֆերտների տեսքով։ Խոսքը 1 մլրդ 454 մլն դոլարի մասին է։ Դրանք բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են Հայաստանից արտասահման, որոնց ծավալը նախորդ տարվա համեմատ 22.4%-ով ավելացել է։ Հայաստանից արտասահման դրամական փոխանցումներ միշտ էլ կատարվել են, սակայն նախորդ տարին առանձնացավ բարձր ցուցանիշով։