ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2018-2019 թթ. եվրոպական պետություններում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է

2018-2019 թթ. եվրոպական պետություններում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է

2018-2019 թվականներին եվրոպական պետություններում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 25 տոկոսով՝ տեղեկացնում են Միգրացիոն ծառայությունից:

Հրապարակվել է Միգրացիոն ծառայության «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» պարբերականի 2020 թ. համարի Ա մասը՝ «ՀՀ քաղաքացիները՝ միջազգային պաշտպանության եվրոպական համակարգում»։

Նշվում է, որ  վերլուծել և ներկայացրել են 2019 թ. ընթացքում ԵՄ և ԵԱԱԸ անդամ պետություններում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ վիճակագրությունը: Ներկայացվել է նաև  2010-2019 թթ. տասնամյակում միջազգային պաշտպանության տրամադրման եվրոպական համակարգում ՀՀ քաղաքացիների թվի դինամիկան։

  • Կիսվել: