երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
2 տարեկան երեխան էլ է մահացել. Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները

2 տարեկան երեխան էլ է մահացել. Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները

Երևանի «Հաղթանակ» թաղամասում տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացել է նաև 2 տարեկան երեխան։ Տեղեկությունը հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Shamshyan-.com–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ` մայիսի 30-ին, Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով` մի կին մահացել է, իսկ նրա 2 տարեկան երեխան հիվանդանոց է տեղափոխվել։

«Հիվանդանոց տեղափոխված երեխան նույնպես մահացել է»,– հայտնեցին ՔԿ–ից։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է միջադեպի մանրամասները։

Մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ:
Իրավապահները պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2 տարեկան որդուն:

Դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ «BMW» վարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Ըստ ՆԳՆ–ի` վրաերթի հետևանքով մահացած կինը 42 տարեկան էր։

  • Կիսվել: