2 օրում առանց տոմսի երթևեկելու համար կազմվել է 110 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում, հայտնում ենն Երևանի քաղաքապետարանից:
՛՛Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


