ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանի խնդիրը կլուծվի

1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանի խնդիրը կլուծվի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշվեց 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը:

Նախագծով առաջարկվում է վերջնականապես լուծել 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքների արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: