չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
19-ամյա ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է ծառից կախված

19-ամյա ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է ծառից կախված

Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում:

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

  • Կիսվել: