չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
18-ամյա դպրոցականի մոտ կռփազենք և ծալովի դանակ է հայտնաբերվել

18-ամյա դպրոցականի մոտ կռփազենք և ծալովի դանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ սպիտակցի 18-ամյա մի երիտասարդ մոտը սառը զենք է պահում: Հունիսի 2-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Սպիտակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է կռփազենք և ծալովի դանակ, որոնք վերցվել են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: