ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
16–ամյա տղան «աջ դաստակի պայթյունային վնասվածք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է. shamshyan.com

16–ամյա տղան «աջ դաստակի պայթյունային վնասվածք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է. shamshyan.com

Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ին Արագածոտնի մարզում  տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 14:30–ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի պայթյունային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 16-ամյա Հովսեփ Ա.-ն է: Մինչ բժիկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Աշտարակի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00–ի սահմաններում երեխան իրենց տան նկուղում գտել է փամփուշտ, փորձել է այն մասնատել, ինչի հետևանքով այն պայթել է և երեխան ստացել է վնասվածք:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: