ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
1565 ուսուցիչ ատեստավորման արդյունքում վարձատրվում է արդեն բարձրացված դրույքաչափով և հավելավճարով

1565 ուսուցիչ ատեստավորման արդյունքում վարձատրվում է արդեն բարձրացված դրույքաչափով և հավելավճարով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ընթացիկ ծախսերին անդրադառնալով, ԿԳՄՍ մնախարար Ժաննա Անդրեասյանը կարեւորել է ուսուցիչների վարձատրությանն ուղղված ծրագրերը, մասնավորապես, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որի շրջանակում 1565 ուսուցիչ կամ շահառու ուսուցիչների 5,5 տոկոսը կամավոր ատեստավորման արդյունքում վարձատրվում են արդեն բարձրացված դրույքաչափով եւ հավելավճարով:

Նախադպրոցական կրթության ոլորտում կարեւոր բարեփոխումներ են արվել. իրականացվել են մանկավարժների պարտադիր վերապատրաստման ու տնօրեն դառնալ ցանկացող անձանց հավաստագրման գործընթացները: Նախնական, միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության ոլորտում եւս աշխատանքներ են տարվել:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտնականների աշխատավարձերի բարձրացման ծրագիր կա: 86 դրամաշնորհային ծրագիր է ֆինանսավորվել, որոնցում ներգրավված գիտնականների 73,7 տոկոսը մինչեւ 35 տարեկան են: Էական գումարներ են հատկացվել գիտական կազմակերպությունների հետազոտական հզորությունների համալրման եւ թարմացման նպատակով:

  • Կիսվել: