ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
15 օրվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել են 457 անձ

15 օրվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել են 457 անձ

Նախորդող 15 օրվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչություն են դիմել 457 անձ, որոնցից գերակշռող մասը ՌԴ, Վրաստանի և Սիրիայի քաղաքացիներ են։ Այս մասին armdaily.am-ին հայտնեցին Ոստիկանության անձնագրային և վիազների վարչությունից:

Կացություն ստանալու համար (ժամանակավոր, մշտական, հատուկ) ԱՎ վարչություն են դիմել 85 անձ, որոնք հիմնականում ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներ են։ Նշենք, որ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում, իսկ կացություն ստանալու վերաբերյալ դիմումները՝ մեկամսյա ժամկետում, հետևաբար դրանք բոլորը գտնվում են քննարկման փուլում:

  • Կիսվել: