հինգշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2022
Հայաստանում կստեղծվի ռուս-հայկական տեխնոպարկ. Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ

Հայաստանում կստեղծվի ռուս-հայկական տեխնոպարկ. Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ

Հայաստանում առաջիկայում նախատեսում ենք ստեղծել արդյունավետ գործող համատեղ տեխնոպարկ։ Այս մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում հունիսի 28-ին ասել է Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեեւը։ Այս մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում հունիսի 28-ին ասել է Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեեւը։

Նրա խոսքով՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման նպատակով կատարվող ներդրումների լուրջ ավելացման հնարավորությունը ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտներում։
 
Նա ավելացրել է, որ լրջորեն քննարկվել են նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի շուկաներում արտադրանքի փոխադարձ սերտիֆիկացման հարցերը, որպեսզի այդ ապրանքներն ընդունվեն որպես հայրենական արտադրության արտադրանք։
 
«Առանձին թեմա էր այն, թե ինչպես օգտագործենք կրթության եւ գիտության ոլորտի պոտենցիալը, ստեղծենք փոխգործակցության ճիշտ շղթաներ»,- նշել է Գորդեեւը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: