կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
15 նոր տրոլեյբուսներն արդեն Երևանում են

15 նոր տրոլեյբուսներն արդեն Երևանում են

15 նոր տրոլեյբուսները արդեն Երևանում են։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը։

«15 տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակը արդեն Երևանում է»,- ասաց Բեջանյանը։

Թե նոր տրոլեյբուսները երբ շահագործման կհանձնվեն, առայժմ հայտնի չէ։ Սակայն քաղաքային իշխանությունները հերթական մրցույթն են հայտարարել տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնման համար։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում նախորդ գործակարգավարական նիստի ժամանակ՝ հունիսի 5-ին, հայտարարվել է, որ 15 նոր տրոլեյբուսներից 12-ն արդեն Երեւանում են։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։

Այժմ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ։ Մայրաքաղաքի բնակիչներին մինչև տարեվերջ կսպասարկեն 87 MAN մակնիշի ավտոբուսներ (105 նստատեղ) և 150 հատ 8,6 մետր երկարությամբ Zhong Tong ավտոբուսներ ( 60 նստատեղ):

  • Կիսվել: