չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
120․000 դրամով այդ ի՞նչ հրեղեն պաշտոնյա ենք ընդունելու, որ գա բոլոր դիտահորերը փակի, բոլոր ճանապարհային նշանները դնի իր տեղը․ Նիկոլ Փաշինյան

120․000 դրամով այդ ի՞նչ հրեղեն պաշտոնյա ենք ընդունելու, որ գա բոլոր դիտահորերը փակի, բոլոր ճանապարհային նշանները դնի իր տեղը․ Նիկոլ Փաշինյան

Երբ ես Երևանում դուրս եմ գալիս քայլելու, տասնյակ ձայնային հաղորդագրոթյուններ եմ ուղարկում մեր նախարարներին, Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին, պաշտոնյաներին, բայց ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք պետք։ Այս մասին  մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչու պետությունը պատշաճ հսկողությոն չի իրականացնում փողոցներում առկա դիտահորերի ու այլ խնդիրների լուծման ուղղությամբ, ասաց վարապետ Նիկոլ Փաշինյանը։

Համապատասխան աշխատողներին կամ պաշտոնյաներին տուգանելու վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը պատասխանեց․

«Կարող ենք տուգանել, հետո մի իքս գերատեսչությունում  մի ամսից կտեսնենք, որ աշխատող չկա։ Կասեն՝ չհասկացա 120․000 դրամ աշխատավարձ եք տալիս, 80․000 դրամի տուգանում եք, է չեմ աշխատի։ Իրենց տեղը կփորձենք նորին ընդունել, բայց ո՞ւմ, 120․000 կամ 150․000  դրամով այդ ի՞նչ հրեղեն պաշտոնյա ենք ընդունելու, որ գա բոլոր դիտահորերը փակի, բոլոր ճանապարհային նշանները դնի իր տեղը և այլն»։

  • Կիսվել: