շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
103 տարեկանում մահացել է «Թամանյան» դիվիզիայի վերջին զինվորը՝ Անդրանիկ Գևորգյանը

103 տարեկանում մահացել է «Թամանյան» դիվիզիայի վերջին զինվորը՝ Անդրանիկ Գևորգյանը

Թամանյան լեգենդար դիվիզիայի վերջին մարտիկ Անդրանիկ Գևորգյանը մահացել է կյանքի 103-րդ տարում: Այս մասին իր տելեգրամ-ալիքում հայտնել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

Անդրանիկ Գևորգյան ծնվել էր 1921 թվականին Արագածոտնի մարզի գյուղ Շենավանում։ 1941 թ. սեպտեմբերին ռազմաճակատ մեկնած Անդրանիկ Գևորգյանը պատերազմի քառուղիներն անցել է որպես հրետանավոր: Պատերազմի ողջ ընթացքում Գևորգյանը կռվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում, որն այնուհետև ստացել է «Թամանյան» անվանումը։ Իր հրանոթով հասել էր մինչև Բեռլին, երեք անգամ վիրավորվել, իսկ ապաքինվելուն պես նորից համալրել էր «Թամանյան» դիվիզիայի շարքերը։ 

Վետերանն անցել էր Հյուսիսային Կովկասով, ազատագրել Նովոռոսիյսկը, Թամանյան թերակղզին, Կերչը, Սևաստոպոլը, Լեհաստանը, գրավել էր Ֆրանկֆուրտն ու Բեռլինը: Անդրանիկ Գևորգյանը եղել է Ռեյխստագի պատերի մոտ քոչարի պարող զինվորականների շարքում: Վերջինս պարգևատրվել էր Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի, «Կարմիր աստղ», «Սևաստոպոլի պաշտպանության համար», «Ղրիմի ազատագրման համար», «Վարշավայի ազատագրման», «Բեռլինի գրավման», «Խիզախության» և «Մարտական նվաճումների» համար շքանշաններով:

Անդրանիկ Գևորգյանն ուներ 8 զավակ, 88 թոռ, ծոռ և թոռան թոռ։

  • Կիսվել: