10 ամիս անց դիպուկահար Ալենն ունի ձեռքի բիոնիկ պրոթեզ, որին շատ արագ է հարմարվում
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ պատմելով պատերազմի մասնակցիներից մեկի մասին։
Նա, մասնավորապես, գրել է․
"Ժպիտով հաղթահարում ենք բոլոր խոչընդոտները․․․
Ալեն Արտեմյանը դիպուկահար է: Արցախյան 44 օրյա պատերազմի 3-րդ օրը հրթիռահրետանային հարվածի հետևանքով կորցրել է աջ ձեռքը: 10 ամիս անց այսօր արդեն Ալենն ունի ձեռքի բիոնիկ պրոթեզ, որին շատ արագ է հարմարվում։
Ալենը նաև Զինվորի տան Մեկ պատուհան ծրագրի թիմի անդամ է, օգնում է լուծել մյուս վիրավոր զինվորների խնդիրները":