երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
00000000 համարանիշով «Լամբորջինին» պարեկներից փորձել է փախչել, այնուհետև վարորդը մեքենան թողել և փախել է

00000000 համարանիշով «Լամբորջինին» պարեկներից փորձել է փախչել, այնուհետև վարորդը մեքենան թողել և փախել է

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ 00000000 համարանիշով Lamborghini-ի մակնիշի ավտոմեքենայի վարորդը հիմնականում գիշերային ժամերին մայրաքաղաքում խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը անհանգստություն է առաջացնում քաղաքացիների մոտ։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Կեսգիշերն անց Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը, դարձյալ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, «զվռնում է» մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։

Պարեկները հայտնաբերել են Lamborghini-ն, կանգնեցրել մեքենան և երբ պարեկը փորձել է մոտենալ վարորդին, որպեսզի պարզի նրա ինքնությունը, վարորդը դիմել է փախուստի։

Պարեկների տեսադաշտից Lamborghini-ն կորել է։ Ժամը 04։00-ի սահմաններում սակայն Կիևյան փողոցում նկատել են մեքենան և բարձրախոսով հորդորել, որպեսզի վարորդը կանգնի։ Սակայն նա կրկին դիմել է փախուստի։ Ի վերջո պարեկներին հաջողվել է բռնել նրան, բայց վարորդը ավտոմեքենան թողել է և ինքը դիմել փախուստի։

Պարեկները Lamborghini-ն տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: