երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Զորքերի հայելային դուրսբերումը չի ապահովի ՀՀ քաղաքացիների իրավունքների վերականգնումը. ՄԻՊ

Զորքերի հայելային դուրսբերումը չի ապահովի ՀՀ քաղաքացիների իրավունքների վերականգնումը. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կարծում է, որ զորքերի հայելային դուրսբերումը չի ապահովի Հայաստանի քաղաքացիների իրավունքների վերականգնումը: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշեց, որ նույնը վերաբերում է դիտորդների տեղակայմանը: Թաթոյանը հիշեցրեց, որ Սեւ լիճը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում ջրային ռեսուրսների տեսանկյունից:

՛՛Շատ վատ է, որ մարդու իրավունքների պաշտպանության բաղադրիչին պատշաճ ուշադրություն չի դարձվում: Սահմանազատման եւ սահմանագծման պայմաններում մենք իրավունք չունենք ամեն ինչ դիտարկել քաղաքական եւ ռազմական հարթություններում: Պետք չէ մոռանալ, որ այնտեղ մարդիկ են ապրում: Ստացվում է, որ սխալ խնդիրներ ենք վերհանում, իսկ հետո ասում, որ դրանք չեն լուծվում: Հակառակ դեպքում կպարզվի, որ պետությունը չի կատարում քաղաքացիներին պաշտպանելու իր պարտավորությունները՛՛,-ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ վերջերս վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր հայ-ադրբեջանական զորքերը հայելային սկզբունքով հեռացնել սահմանից եւ այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել:

  • Կիսվել: