շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ջերմուկում բերման են ենթարկվել զորամասի տարածք ապօրինի մտնելու համար հետախուզվող եղբայրները

Ջերմուկում բերման են ենթարկվել զորամասի տարածք ապօրինի մտնելու համար հետախուզվող եղբայրները

Ոստիկանության Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին են տարվել 30-ամյա Գևորգ Խ.-ն և 34-ամյա Սամվել Խ.-ն: 

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նրանք հունվարի 5-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: 

  • Կիսվել: