ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զոհվածների հարազատները շարունակում են մնալ ՔԿ զինվորական վարչության բակում (ուղիղ)

Զոհվածների հարազատները շարունակում են մնալ ՔԿ զինվորական վարչության բակում (ուղիղ)

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները շարունակում են մնալ Քննչական կոմիտեի զինվորական վարչության բակում։ Նրանք պահանջում են ազատ արձակել զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ հորեղբայր Արթուր Գալեյանին։

Նշենք, որ Գարիկ Գալեյանին քիչ աաջ ազատ արձակելու որոշում է կայացրել։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գալեյաին մեղադրանք է առաջադրվել զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով: Այս տեղեկությունը վրդովեցրել է Գալեյանի հետ պայքարող՝ պատերազմում զոհվածների հարազատներին:

  • Կիսվել: