երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զինվորների կացարանի հրդեհի դեպքով ձերբակալվել է զորամասի թիկունքի պետը. ՔԿ

Զինվորների կացարանի հրդեհի դեպքով ձերբակալվել է զորամասի թիկունքի պետը. ՔԿ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի դեպքի առթիվ կա ձերբակալված անձ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ձերբակալվել է թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը, որի նկատմամբ Դատախազությունը քրեական հետապնդում է սկսել, եւ տեղափոխվել քննչական կոմիտե: Ընթանում են քննչական գործողություններ։

 

 

 

  • Կիսվել: