չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողը «Զվարթնոց»-ից բերման է ենթարկվել

Զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողը «Զվարթնոց»-ից բերման է ենթարկվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 22-ին ժամը 23:00-ին, Նովգորոդ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գծային բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Սարգիս Կ.-ն:

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 24-ամյա երիտասարդը  2015 թ. հունվարի 12-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի («Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը») 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: