երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ` սպանության հատկանիշներով

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ` սպանության հատկանիշներով

Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ինչպես արդեն հայտնել ենք՝ հղում անելով ՊՆ հաղորդագրությանը, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քրական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

  • Կիսվել: