հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Զինդատախազի պաշտոնի համար դիմել է միայն Հայկ Գրիգորյանը. ՀՀ գլխավոր դատախազություն

Զինդատախազի պաշտոնի համար դիմել է միայն Հայկ Գրիգորյանը. ՀՀ գլխավոր դատախազություն

Զինդատախազի պաշտոնի համար դիմում է ներկայացրել միայն Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը։ Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՀՀ գլխավոր դատախազությունից նշել են, որ այս տարվա սեպտեմբերի 20-ին հայտարարություն է տարածվել՝ զինդատախազի պաշտոնի համար։

՛՛Այն բաց է եղել մրցույթի պահանջներին համապատասխանող ցանկացած թեկնածուի համար: Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2022թ.-ի սեպտեմբերի 27-ը: Գլխավոր դատախազությունը մեկ դիմում է ստացել. դիմումատուն Հայկ Գրիգորյանն է՛՛,-հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

  • Կիսվել: