երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ժամը 14:45-ից կմեկնարկի Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին քվեարկությունը

Ժամը 14:45-ից կմեկնարկի Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին քվեարկությունը

Ազգային ժողովում ավարտվեց Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների քննարկումը:

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին քվեարկությունը կանցկացվի ժամը 14:45-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում: Քվեարկությունը կլինի փակ գաղտնի:

Նշենք, որ Գլխավոր դատախազը 3 միջնորդություն էր ներկայացրել: Միջնորդություններից մեկը քննարկվել է դռնփակ ռեժիմով:

  • Կիսվել: