ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 «Ժամանակ». Խմորումներ և կադրային փոփոխություններ՝ ԱԱԾ-ում. ովքեր են լրացնելու թափուր պաշտոնները

«Ժամանակ». Խմորումներ և կադրային փոփոխություններ՝ ԱԱԾ-ում. ովքեր են լրացնելու թափուր պաշտոնները

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունում վերջին շրջանի խմորումները և կադրային փոփոխությունները շարունակվում են։ «Ժամանակ»-ը գրել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը ազատման դիմում է գրել։ Երեկ տեղեկացանք, որ ազատման դիմումներ են գրել նաև Քննչական դեպարտամենտի երկու բաժնի պետեր։ Մեզ հասած տեղեկություններով՝ կադրային այս փոփոխությունները հաջորդիվ շարունակվելու են նաև ԱԱԾ տնտեսական դեպարտամենտում։ Նույն տեղեկությունների համաձայն՝ խնդիր է դրված քննարկել ու ստուգել ԱԱԾ բոլոր ղեկավար պաշտոններ զբաղեցնողների աշխատանքի նպատակահարմարությունը։ Այս փուլում նրանցից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունավետությունը կասկածի տակ է դրված, ու նրանցից յուրաքանչյուրը կարող է ազատվել ցանկացած պահի։ Սա նշանակում է, որ առաջիկայում ԱԱԾ-ում բազմաթիվ թափուր պաշտոններ կմնան, որը, սակայն, պատրաստվում են լրացնել դատախազական համակարգից։ Մի շարք դատախազներ արդեն պատրաստվել են տեղափոխվել ԱԱԾ՝ պայմանով, որ աշխատավարձերը կվերանայվեն»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: