ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Զատիկ»-ի նախկին սանը կալանավորվել է՝ նույն կենտրոնի 16-ամյա սանին դանակահարելու համար. մանրամանսեր

«Զատիկ»-ի նախկին սանը կալանավորվել է՝ նույն կենտրոնի 16-ամյա սանին դանակահարելու համար. մանրամանսեր

«Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում  տեղի ունեցած միջադեպի առթիվ 11.05.2020թ. ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը 12.05.2020թ. ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին ու ընդունվել վարույթ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ նշված ՊՈԱԿ-ի նախկին սանը, 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, գտնվելով «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության երկրորդ հարկի միջանցքում, ցանկացել է զրուցել նշված կազմակերպության սաներից մեկի հետ, սակայն վերջինիս կողմից իր հետ զրուցելուց խուսափելու եւ իրեն սուտ տեղեկություններ փոխանցելու համար, նախկին սանը միջանցքում նախ դիտողություն է կատարել տղային, ապա՝ մարմնական վնասվածք պատճառելու  առերեւույթ դիտավորությամբ իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի նախկին սանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված արարքը առերեւույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: