հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զառիթափ տեղանքում սայթաքել է ու պատահաբար կրակել իր իսկ ոտնաթաթին

Զառիթափ տեղանքում սայթաքել է ու պատահաբար կրակել իր իսկ ոտնաթաթին

Հուլիսի 17-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ոտնաթաթի վնասվածքով բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ:

Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա ժամը 17.30-ի սահմաններում Շնող գյուղի վարչական տարածքի հանդամասում իր օդամղիչ հրացանը ձեռքին քայլելիս զառիթափ տեղանքում սայթաքել է՝ անզգուշորեն քաշելով հրացանի ձգանը, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: