ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Յուրաքանչյուրը իր գործով և հատկապես անցյալով չի մոռացվելու. Գոռ Աբրահամյան

Յուրաքանչյուրը իր գործով և հատկապես անցյալով չի մոռացվելու. Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ յուրաքանչյուրը իր գործով և հատկապես անցյալով չի մոռացվելու:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Դատավարական պարտությունը պատվով տանելուն անպատրաստ մեր գործընկերոջը հորդորում ենք բանբասանքի ժանրից դուրս գալ, թանկ ժամանակն օգտագործել վստահորդի իրավունքները բացարձակապես իրավական հարթությունում, իրավական գործիքակազմով պաշտպանելու վրա' իրավաբանական օգնություն ցուցաբերելու վճարովի պարտքի կատարումը չդարձնելով քաղաքական գործչի ամբիցիաների բավարարման միջոց:

Իսկ յուրաքանչյուրը իր գործով և հատկապես անցյալով չի մոռացվելու, որովհետև դրա համար բավարար հիշողություններ ունեցողները շատ են ու միշտ լինելու են՛՛:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը, ինչին ի պատասխան՝ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասել է. ''Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը'':

  • Կիսվել: