շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ըստ քրգործի՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը տարբեր ժամանակներում կապված են տարբեր քաղաքական դերակատարում ունեցող անձանց հետ. Բադասյան

Ըստ քրգործի՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը տարբեր ժամանակներում կապված են տարբեր քաղաքական դերակատարում ունեցող անձանց հետ. Բադասյան

Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց օրերս ՊԵԿ-ի՝ պղնձամոլիբդենային կոմբինատի վերաբերյալ տարածած հայտարարության մասին՝ խնդրելով հրապարակել կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված անձանց անունները, և նշել, թե արդյոք նրանք առնչություն ունե՞ն քաղաքական դաշտի հետ:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ քրեական գործի շրջանակներում, որը հարուցված էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետ, բյուջե է վերականգնվել 15 մլրդ դրամ: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել էր, որ կոռուպցիոն սխեմայի հետևանքով է պետությանը խոշոր վնաս պատճառվել:

Բադասյանը պատասխանեց. ՛՛Եղել է բազմադրվագ քրեական գործ, դրա քննությունը դեռևս շարունակվում է: Դրվագներից մեկը վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարկային պարտավորություններին, որոնք առաջացել են 2016-2017 թվականներին կնքված սթրիմինգային պայմանագրերի հիմքով: Այդ պայմանագրերի միջոցով հարկման բազայի քայքայման սխեմա է կիրառվել՛՛:

Նրա խոսքով՝ այդ քրեական գործը վերաբերում է նաև կոռուպցիոն տարատեսակ դրվագներին. ՛՛Մենք խոսել ենք 15 մլրդ դրամի վերականգնման մասին, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերը տարբեր ժամանակահատվածում, ըստ քրգործով ձեռք բերված տեղեկությունների, կապված են տարբեր քաղաքական դերակատարում ունեցող անձանց, շոշափվում են տարբեր անուններ՛՛:

  • Կիսվել: