ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 4 քաղաքական ուժի դիմումները միավորվել են մեկ վարույթում. դատաքննությունը` հուլիսի 9-ին

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 4 քաղաքական ուժի դիմումները միավորվել են մեկ վարույթում. դատաքննությունը` հուլիսի 9-ին

Հաշվի առնելով, որ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և կքննվեն դատարանի նույն նիստում, հայտնում են Սահմանադրական դատարանից։

Միավորված գործով զեկուցող դատավոր է նշանակվել Էդգար Շաթիրյանը։ Միավորված գործի դատաքննությունը կսկսվի 2021 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 11։00-ին։

Միավորված գործի դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով։

Որպես պատասխանող կողմ կներգրավվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժո

  • Կիսվել: