շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ընտրողներին կաշառք տալու գործով անցնում է նաև Իշխան Զաքարյանը․ Նա այսօր հարցաքննվել է ԱԱԾ-ում

Ընտրողներին կաշառք տալու գործով անցնում է նաև Իշխան Զաքարյանը․ Նա այսօր հարցաքննվել է ԱԱԾ-ում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերից մեկով անցնում է նաև Վերաքննիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը։

Նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը InfoPort.am-ին տեղեկացրեց, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունում արդեն հարցաքննվել է Իշխան Զաքարյանը։ Հարուցված քրեական գործը որի շրջանակներում հարցաքննվել է Զաքարյանը, վերաբերում է ընտրական գործընթացներին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածով է՝ «Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը»։

Գեղամ Հակոբյանը մանրամասներ չհայտնեց քրեական գործից, ասաց՝ առավոտյան  ներգրավել որպես փաստաբան և ծանոթ չէ գործի նյութերին։ Բացի այդ, ասաց, ունի պարտավորություն նախաքննության ընթացքի մասին որևէ տեղեկության մասին չհայտնել։

Մեր հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունի Զաքարյանը այս քրեական գործով, Փաստաբանը պատասխանեց․ «Վկա-կասկածյալ, դեռ վերջնական որևէ կարգավիճակ այս պահին չկա»։

Հիշեցնենք՝ ԱԱԾ հաղորդագրության համաձայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: Պարզվել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ,  կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել են հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք գումարներ:

  • Կիսվել: