կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ընթանում է Նարեկ Մանթաշյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Ընթանում է Նարեկ Մանթաշյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 20-ին, ընթանում է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Լրատվամիջոցներում այն ստացել է «#դրոշի_գործ» անվանումը։

Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

Նշենք, որ մի քանի ամիս է՝ նա գտնվում է կալանքի տակ։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւ պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով այն մասին, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, շաքարային դիաբետը հանգեցրել է նրա կենսական կարեւոր օրգանների ախտահարմանը. «Ինսուլինային կախվածության չափաբաժինը հասնում է օրական 100 միլիգրամի»։

 

  • Կիսվել: