ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Գագիկ Խաչատրյանին կրկին պատգարակով դատարան են տարել․ նիստ է ընթանում

Գագիկ Խաչատրյանին կրկին պատգարակով դատարան են տարել․ նիստ է ընթանում

Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դատական դահլիճում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնեցին Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմից։

Նիստին շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

Հիշեցնենք, որ նա սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և, պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն, մինչ օրս բժշկի այցելություն չի ունեցել։ Փաստաբանները նրան տեսակցել են խցում։

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել։

  • Կիսվել: