կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ընդդիմադիրները թող վախենան՝ իրենց գրպանային դատավորները դուրս կմնան համակարգից. Կարեն Անդրեասյան

Ընդդիմադիրները թող վախենան՝ իրենց գրպանային դատավորները դուրս կմնան համակարգից. Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու հարցում տեղի է ունենում բացարձակ օբյեկտիվ աշխատանք։

«Դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, անկեղծությամբ ու խղճի հանգստությամբ», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Նախարարի խոսքով՝ բոլոր շահարկումներով ոչ փոխելու են իրենց աշխատանքը, ոչ ստիպելու են սուբյեկտիվ դառնալ, ոչ էլ փակելու են հնարավորությունը՝ պայքարելու դատական համակարգում ապօրինությունների դեմ։

Անդրեասյանը վստահ է՝ ոչ մեկին չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը՝ «շատ արդար կարգապահական վարույթներն առաջ տանելու»։

«Իսկ որոշ ընդդիմադիր գործիչներ էլ, որ հիմա դարձել են արդար դատավորների մեծ պաշտպաններ՝ մոռանալով, թե իրենց քաղաքական թիմի ժամանակ ինչեր են արել դատական համակարգի գլխին, թող գոնե ամոթ ունենան ու նորմալ աշխատանքը չվարկաբեկեն, իսկ եթե վախենում են, որ իրենց գրպանային դատավորները դուրս կմնան համակարգից, թող իսկապես վախենան, որովհետև մենք ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ», - հայտարարեց Կարեն Անդրեասյանը։

 

  • Կիսվել: