երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ընդդիմադիր գործընկերներին ասում եմ, որ հուսով եմ, մի օր կգանք ու կսկսենք քննարկել բովանդակային հարցեր. Վիլեն Գաբրիելյան

Ընդդիմադիր գործընկերներին ասում եմ, որ հուսով եմ, մի օր կգանք ու կսկսենք քննարկել բովանդակային հարցեր. Վիլեն Գաբրիելյան

Ազգային ժողովը քննարկեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Քննարկումների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասաց. «Հենց նմանատիպ փոփոխությունների հաշվին է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարժվի առաջ, որովհետև ՀՀ-ի ինստիտուտներն իրենց ստեղծման օրվանից սկսած ոչ այդքան պատշաճ սկզբունքների վրա են ստեղծվել: Նմանատիպ փոփոխություններով մենք տվյալ ինստիտուտների փիլիսոփայությունն, ըստ երևույթին, փոխում ենք, այդ թվում նաև նոր սկզբունքներ ենք դնում իրենց գործառույթների մեջ»:

Գաբրիելյանը դիմեց ընդդիմադիր պատգամավորներին. «Ես ընդդիմադիր գործընկերներին ասում եմ, որ, հուսով եմ, մի օր կգանք ու կսկսենք քննարկել բովանդակային հարցեր: Վերնագիրը, որ դնում եք սուպերվարչապետություն, դա կարծում եմ այդքան էլ ճիշտ չէ: Ես չեմ պատկերացնում այլ երկրներում գաղտնի ծառայությունները ո՞ւմ ենթակայության տակ պետք է լինեն, եթե ոչ այդ երկրների ղեկավարների»:

Վիլեն Գաբրիելյանը, հարցն ուղղելով Մինասյանին, ասաց. «Հիշում եք, որ պետական պաշտպանության ծառայությունը պաշտպանում է նաև ընդդիմադիր գործիչներին, որոնք նախկինում բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, իսկ եթե այդ պահպանվող անձը զենքը պահի մեկի վրա, այդ պարագայում այդ պետական պաշտպանության համակարգն ի՞նչ է անելու»:

  • Կիսվել: