հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Վճռաբեկ դատարանի դատավորներ են ընտրվել

Վճռաբեկ դատարանի դատավորներ են ընտրվել

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր ընտրեց Ելիզավետա Դանիելյանին, իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր՝  Լիզա Գրիգորյանին։

 

Փակ քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 67 պատգամավոր։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Արմեն Դանիելյանի թեկնածության օգտին՝ 0 ձայն, Ելիզավետա Դանիելյանի՝ 67 ձայն, Արսեն Նիկողոսյանի՝ 0 ձայն։ Իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի դատական կազմի դատավորի թափուր տեղի համար ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Կարեն Աղաջանյանի թեկնածության օգտին՝ 0 ձայն, Լիզա Գրիգորյանի՝ 67 ձայն, Կարեն Թումանյանի՝ 0 ձայն։

  • Կիսվել: