չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վճռաբեկ բողոքների քննության համար կներդրվի գրավոր ընթացակարգի ինստիտուտ

Վճռաբեկ բողոքների քննության համար կներդրվի գրավոր ընթացակարգի ինստիտուտ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվում, որ Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննի և դրանց վերաբերյալ որոշումները կայացնի գրավոր ընթացակարգով:

Նշենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 98 կողմ ձայն:

Հիշեցնենք, որ առկա կարգավորումներով Վճռաբեկ դատարանում պետք է որոշում կայացնելու համար անպայման նիստ հրավիրվի: Սակայն համավարակի պայմաններում նիստ հրավիրելու խոչընդոտներ կան:

Իսկ նախագծով առաջարկվում է ներմուծել գրավոր ընթացակարգի ինստիտուտը նաև վարչական և քրեական դատավարության շրջանակում: Այսպիսով Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված եւ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

  • Կիսվել: