հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վթար Ոսկետափ-Վեդի ճանապարհին․ կա 1 զոհ, 5 վիրավոր

Վթար Ոսկետափ-Վեդի ճանապարհին․ կա 1 զոհ, 5 վիրավոր

Փետրվարի 28-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ճանապարհի 4-րդ կմ-ին՝ Վանաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Ֆոլքսվագեն Բորա», «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21063»-ի 61-ամյա վարորդը և երեք ուղևորները, «Ֆոլքսվագեն Բորայի» 28-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամը 23.20-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21063»-ի 61-ամյա վարորդ Բաբիկ Մանուկյանը մահացել է:

Կատարվում է քննություն:

  • Կիսվել: