շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Վստրեչի Ապերի» որդին բերման է ենթարկվել, եղբորորդին՝ ձերբակալվել․ փաստաբան

«Վստրեչի Ապերի» որդին բերման է ենթարկվել, եղբորորդին՝ ձերբակալվել․ փաստաբան

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։ 

«Արամ Վարդանյանի տանն իրականացվել է խուզարկություն՝ վնաս պատճառելու, ամեն ինչ կոտրելու նպատակով։ Կարող եմ ասել, որ այն բանից հետո, երբ ոստիկաններն այլևս այստեղ չեն եղել, տնից բացակայել է «DVR»-ը, եթե դա առգրավում է։ Տնից բացակայել է նաև Արամ Վարդանյանի ոսկե շղթան՝ խաչով, նաև, որ շատ տարօրինակ է, նույնիսկ՝ օգտագործած օծանելիքը։ Մեր ոստիկանները հասել են նրան, որ օգտագործած օծանելիք են տարել»,- ասաց փաստաբանը։

Լուսինե Սահակյանը պատմեց, որ Արամ Վարդանյանի տանը ոստիկանները խուզարկություն են իրականացրել առանց դատարանի թույլտվության.

«Սա իրականում խուզարկություն էր, բայց պետք է լիներ դատարան թույլտվությունը, եւ այդ ամենը պետք է արվեր սեփականատիրոջ ներկայությամբ, ոչ թե սեփականատիրոջը բերման ենթարկեին»։

Նա նշեց, որ ոստիկանների հետ էր նաեւ Էրեբունու ոստիկանապետը, որը չի պատասխանել փաստաբանների հարցին՝ ինչո՞ւ են խուզարկություն իրականացնում Վարդանյանի տանը։

 

  • Կիսվել: